ԳԵՐՄԱՆԻԱՆ ԱՄՆ-ԻՑ ՀԵՏՈ ԵՐԿՐՈՐԴ ԴՈՆՈՐ ԵՐԿԻՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Գերմանիան ԱՄՆ-ից հետո երկրոդ դոնոր երկիրն է Հայաստանի համար: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը: Նրա խոսքերով` հանրապետության անկախ լինելու ժամանակաշրջանում Գերմանիան, տնտեսական համագործակցության շրջանակներում, Հայաստանին հատկացրել է 169,5 մլն եվրո: Դիվանագետը հիշեցրել է նաեւ, որ տեխնիկական համագործակցության հիմնական նախագիծն (GTZ) ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ Հայաստանի տեղական իշխանությունների օժանդակությանը: Հայաստանի անկախության ձեռքբերմամբ հայ-գերմանական բարեկամական եւ աշխույժ հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, ավելացրել է նա: Ինչպես նշել է Հեյկե Ռենատե Փայչը, հայ-գերմանական ֆինանսական համագործակցությունն ընդգրկում է երեք հիմնական սեկտոր` էներգետիկ, կոմունալ (ջրամատակարարում եւ ոռոգման ջրեր)ենթակառույցների զարգացում եւ ֆինանսական եւ մասնավոր սեկտորների զարգացում: Որպես բազմակողմ բանակցությունների արդյունք 2005 թվականին Բոննում Հայաստանին հատկացվել է 27 մլն եվրո` երկամյա ծրագրի իրականացման համար: Պատասխանելով տնտեսության եւ զբոսաշրջիկության ոլորտներում հնարավոր համատեղ ծրագրերի մասին հարցին` դեսպանը նշել է «Հայաստանի տնտեսությունում որոշ խոստունալի գերմանական ներդրումներ»: «Հայաստանի կառավարությունը բարենպաստ մթնոլորտի ստեղծման պատասխանատվություն է ստանձնել օտարերկրյա ներդրումների համար, ինչպես օրինակ` թափանցիկ իրավական համակարգի ապահովումը»,- ավելացրել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---