Ericsson-ը մեղադրել է Samsung-ին պատենտային իրավունքները խախտելու մեջ

Ericsson-ը մեղադրել է Samsung-ին պատենտային իրավունքները խախտելու մեջ

PanARMENIAN.Net - Աշխարհում հեռահաղորդակցային ցանցային սարքավորումների խոշորագույն արտադրող Ericsson ընկերությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ում Samsung Electronics Co ընկերության դեմ՝ մեղադրելով հարավկորեական ընկերությանը պատենտային իրավունքները խախտելու մեջ:

Շվեդական ընկերությունը նշել է, որ դա վերաբերում է պատենտավորված Ericsson տեխնոլոգիային, որը նշանակալի դեր ունի մի շարք հեռահաղորդակցային ու ցանցային չափանիշների համար, որոնք կիրառվում են Samsung պրոդուկտներում, ինչպես նաև Ericsson-ի այլ պատենտավորված գյուտերի համար, որոնք հաճախ կիրառվում են անլար պրոդուկտներում ու սպառողական էլեկտրոնիկայում.:

Զուտ եկամուտը Ericsson-ի մտավոր սեփականությունից 2011 թվականին կազմել է 938 մլն դոլար, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---