«Ժողովուրդ». ՀՅԴ-ն դեմ է Ծառուկյանի թեկնածությանը

«Ժողովուրդ». ՀՅԴ-ն դեմ է Ծառուկյանի թեկնածությանը

PanARMENIAN.Net - «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դեմ է, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի Գագիկ Ծառուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականները մի շարք ԲՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ տարակուսանք են հայտնել, թե Ծառուկյանն ինչպես պետք է բանավիճի Սերժ Սարգսյանի հետ, և իրենք, լինելով 120-ամյա կուսակցություն, ինչպես պետք է կանգնեն ԲՀԿ առաջնորդի կողքին:

«Ինչո՞ւ եք դեմ, որ միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը: Մեր այս հարցին ի պատասխան՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասաց. «Ես տեղեկություն չունեմ, որ մենք նման պաշտոնական տեսակետ ունենք, և չեմ կարող հաստատել այդ ամենը, քանի որ նման վերջնական տեսակետ չկա: Անձի հարցն այս փուլում չի քննարկվում, և անձի հետ կապված անհամաձայնության մասին ժամանակից շուտ է խոսել: Եթե դա մենք անենք այս փուլում, ապա կձախողենք համագործակցության հնարավորությունները»»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---