Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ տվյալների սպասումների ֆոնին

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ում պաշարների վերաբերյալ տվյալների սպասումների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նոյեմբերի 27-ի սակարկությունների արդյունքներով նվազել են ԱՄՆ-ի մեծածախ պահեստներում հումքի պաշարների դինամիկայի վերաբերյալ Նավթի ամերիկյան ինստիտուտի վիճակագրության սպասումների ֆոնին:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին նվազել է 1.07 դոլարով` մինչև մեկ բարելի համար 109.85 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.56 դոլարով` մինչև մեկ բարելի համար 87.18 դոլար:

Ինչպես ենթադրում են վերլուծաբանները, նավթի պաշարներն անցած շաբաթ ԱՄՆ-ում ավելացել են 0.1 տոկոսով` մինչև 374.9 մլն բարել վառելիքի և դիստիլյատների պաշարների հետ միասին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---