ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՇԻՆԳԹՈՆ-ԲԱՔՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Պաշտպանական ոլորտում ԱՄՆ եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը չի սպառնում հարեւան երկրներին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նա նաեւ հերքել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի պահպանման նպատակով Ադրբեջանում ամերիկյան զորքերի տեղակայման մասին տեղեկատվությունը: Նրա խոսքերով` ռազմական ոլորտում ԱՄՆ համագործակցությունն Ադրբեջանի հետ երկու ուղղվածություն ունի` ադրբեջանական բանակի համապատասխանեցումը արեւմտյան չափանիշներին եւ երկրի ծովային ու ցամաքային սահմաններում սպառնալիքի նվազեցումը: Մասնավորապես, խոսքը գնում է մաքսանենգության, ԶՈԶ կոմպոնենտների անօրինական անցկացման կանխարգելմանն ուղղված Ադրբեջանի հնարավորությունների ուժեղացման մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---