Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունն զբաղվում է Վրաստանի հետ սահմանին բեռնատարների կուտակման խնդրի լուծմամբ

Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունն զբաղվում է Վրաստանի հետ սահմանին բեռնատարների կուտակման խնդրի լուծմամբ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում Հայաստանի դեսպանատունը զբաղվում է խնդիրների լուծմամբ, որոնք հանգեցրել են հայ-վրացական սահմանին բեռնատար մեքենաների կուտակման: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, փաստաթղթերը սխալ լրացնելու հետ կապված այդ խնդիրները շուտով կլուծվեն:

Որոշ տվյալներով, նախօրեին հայ-վրացական սահմանին կուտակվել են ավելի քան 50 բեռնատար մեքենաներ: Դրա պատճառն այն փաստն է, որ վրացական մաքսատան աշխատողները պահանջել են վճարել 1000 դոլար տուգանք բեռների իրական և ներկայացված քաշի միջև տարբերության պատճառով: Ընդ որում տարբերությունը կազմել է շուրջ 30 կգ:

Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» թերթը, արդեն լուրեր են տարածվել, որ նման միջադեպի պատճառը դարձել է նոր վրացական իշխանությունների գաղտնի որոշումը, կապված նրա հետ, որ Հայաստանի ղեկավարությունը Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աջակցել է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---