Համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է, հայտնում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից

Համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է, հայտնում են  «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտից բողոքներ կան կապված «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կապի հետ: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ ընկերության մամուլի խոսնակ Վահե Իսահակյանը հայտնեց, որ ցանցի ենթահամակարգերից մեկում տեղի էր ունեցել խափանում, որը կարճատև դժվարություններ էր ստեղծել բաժանորդների մի հատվածի համար:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրն արդեն լուծվել է:

Համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է»,-հայտնում են ընկերությունից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---