Տաշքենդում գտել են Վերոնեզեի նկարի բնօրինակը

Տաշքենդում գտել են Վերոնեզեի նկարի բնօրինակը

PanARMENIAN.Net - Տաշքենդի արվեստի թանգարանի վերականգնողները հանրությանը ներկայացրել են իրենց կողմից գտնված 16-րդ դարի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի «Ողբ առ Քրիստոս» նկարի բնօրինակը: Նկարը գտնվել է թանգարանի չորրորդ հարկում և համարվել է անհայտ հեղինակի կտավ: Սակայն վերականգնողական աշխատանքների ընթացքում ենթադրություն է առաջացել, որ կտավը պատկանում է մեծ վարպետի վրձնին:

Ինչպես հաղորդել է նկարի շնորհադեսի ժամանակ թանգարանի ռեստավրատոր Դիլշոդ Ազիզովը, վերականգնման ընթացքում կատարվել է նկարի ուլտրաձայնային և ինֆրակարմիր հետազոտություն, որը բացահայտել է մի շարք ապացույցներ, որ նկարն իսկական է: Փորձագետը խոստացել է շուտով հանրությանը զարմացնել ևս մեկ «ոչ պակաս կարևոր գտածոյով»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---