ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԿՍԿՍՎԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ24 փետրվարի 2003 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին` 19:00-ին, Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերով առաջինը քարոզչությունը կսկսի նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Այդ մասին են վկայում, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նախորդ օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում անցկացված վիճակահանության արդյունքները: Վիճակահանության իրավունք տրվել էր Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Արտաշես Կակոյանին եւ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի անդամ, խորհրդարանի պատգամավոր Վարդան Մկրտչյանին: Վիճակահանության ավարտից հետո Մկրտչյանը հայտարարել է, որ ՀԺԿ-ն մտադիր է մասնակցել ընտրությունների հետ կապված բոլոր միջոցառումներին, բայց ներկայումս կուսակցությունը զբաղված է առաջին փուլի արդյունքների բողոքարկմամբ եւ տեղ գտած կեղծիքների ուսումնասիրությամբ: Հիշեցնենք, որ ՀՀ ԿԸՀ-ի որոշման համաձայն, նախագահի երկու թեկնածուներից յուրաքանչյուրը 15 րոպե անվճար եւ 30 րոպե վճարովի հեռուստա- եւ ռադիոեթերի իրավունք է ստացել փետրվարի 26-ից մինչեւ մարտի 3-ը քարոզչություն իրականացնելու համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |