ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՏՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Իրանի փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆն այսօր հանդիպել է Իրանում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին, տեղեկացնում է «Իրնա» գործակալությունը: Հանդիպման ընթացքում Մոհամմադ-Ռեզա Արեֆը եւ Կարեն Նազարյանը նշել են Իրանի եւ Հայաստանի դիրքորոշումների նմանությունը տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության շատ հարցերում, ինչպես նաեւ մտքեր են փոխանակվել հարցերի լայն շրջանակներում: ԻԻՀ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունները եւ ընդգծել, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները դիտում է որպես առաջնային` հաշվի առնելով երկու երկրների ժողովուրդների պատմամշակութային ընդհանրությունը: «Իրանի ջանքերն ուղղված են Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը եւ ամրապնդմանը, հատկապես` էլեկտրաէներգետիկայի եւ բեռնատեղափոխման»,- նշել է Մահամմադ-Ռեզա Արեֆը: Արեֆը եւ Նազարյանը նշել են Իրանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների բարձր մակարդակը, որը խթանում է ապրանքաշրջանառության աճը, համատեղ ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը: Միեւնույն ժամանակ, ԻԻՀ-ի փոխնախագահը եւ Հայաստանի դեսպանը նշել են տնտեսական ոլորտում շատ չիրականացվող հնարավորություններ եւ կարեւորել են համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը ոչ միայն համատեղ տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, այլեւ Իրանի եւ Հայաստանի մասնավոր սեկտորների համատեղ նախագծերում մասնակցության շրջանակներում: Կ.Նազարյանը բարձր է գնահատել տարածաշրջանում Իրանի կշռադատված քաղաքականությունը, պատրաստակամություն է հայտնել ամեն ջանք գործադրել հայ-իրանական փոխհարաբերությունների զարգացման եւ խորացման համար: Նազարյանը հայտնել է նաեւ բոլոր ոլորտներում Իրանի հետ համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանն ուղղված Հայաստանի ղեկավարության շահագրգռվածության մասին` հատկապես առեւտրատնտեսական ոլորտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---