Էրդողան. Դեկտեմբերի 5-ին կուղևորվեմ Գազա

Էրդողան. Դեկտեմբերի 5-ին կուղևորվեմ Գազա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին հայտնել է. «Երեկ խոսել եմ Հալեդ Մաշալլայի հետ: Կարող եմ զարմացնել ձեզ, ասելով, որ դեկտեմբերի 5-ին նրա հետ կմեկնեմ Գազա: Այնտեղ ամեն ինչ պատրաստ է դրա համար»,-հաղորդում է MIGnews-ը: Թուրքիայի վարչապետն արդեն երրորդ անգամ է խոստանում այցելել Գազա, սակայն նրան անընդհատ ինչ-որ բան խանգարում է: Իսրայելի կողմից անցկացվող օպերացիայի ընթացքում արաբ ԱԳ նախարարների պատվիրակության ` Գազա ուղևորության ժամանակ այնտեղ է եղել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---