Երևանում կցուցադրվի հայկական ՈՒՀԱ-ի մասին պատմող ֆիլմ (վիդեո)

Երևանում կցուցադրվի հայկական ՈՒՀԱ-ի մասին պատմող ֆիլմ

PanARMENIAN.Net -

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում տեղի կունենա «Հայկական ՈՒՀԱ-ի պատմությունը» ֆիլմի պրեմիերան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը, ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 22-ին Մոսկվայի տանը, իսկ հաջորդ օրը այն կցուցադրվի Նարեկացի Արվեստի Միությունում «Հանդիպում կինեմատոգրաֆիստների հետ» շարքի շրջանակում: «Հայկական ՈՒՀԱ-ի պատմությունը» վավերագրական ֆիլմ է` բաղկացած 2 սերիայից և պատմում է ՈՒՀԱ երեք հայկական թիմերի` Արա Երնջակյանի «Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտի», «Երևանի Բժշկական ինստիտուտի» թիմի և «Նոր հայեր» թիմերի մասին: Ֆիլմում ՈՒՀԱ-ի մասին խոսում են այդ թիմերի մի շարք ճանաչված ներկայացուցիչներ: Այդ մարդկանց մանկուց ճանաչել եմ, և նրանք շատ մեծ ազդեցություն են ունեցել իմ և իմ սերնդակիցների վրա: Միշտ ուզեցել ենք իրենց նմանվել, ինքս էլ մոտ 4 տարի խաղացել եմ ՈՒՀԱ-ում և 2004 թվականից մտածում էի նրանց մասին ֆիլմ նկարահանելու մասին, ինչը հնարավոր դարձավ այս տարի»,- նշեց նա:

Ֆիլմի շնորհանդեսների կազմակերպմանն աջակցել են Ռուսաստանի Հայերի միությունը, «Պարադիզ» կինոընկերությունը և «TV ARM RU» հեռուստաընկերությունը:

Կինոռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը վավերագրական ֆիլմեր է նկարահանում: 2003 թվականից ի վեր նկարահանել է 20 ֆիլմ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---