ՀՖՖ-ն տվել է իր համաձայնությունունը ԱՊՀ ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծմանը

ՀՖՖ-ն տվել է իր համաձայնությունունը ԱՊՀ  ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարքությամբ, որտեղ հաստատել է իր օժանդակությունը Անկախ Պետությունների Համագործակցության ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին:

«Ներկա պահին ԱՊՀ բոլոր երկրների ազգային առաջնություններում ձևավորվել են ուժեղ թիմեր, որոնք ճանաչում են ստացել ոչ միայն տվյալ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ հետխորհրդային տարածքի լավագույն ակումբների մրցակցությունը ԱՊՀ միացյալ առաջնության շրջանակներում կնպաստի ֆուտբոլի զարգացմանը ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների մակարդակով և, որ այսպիսի տարբերակով առաջնության անցկացումը հնարավորություն կտա բոլորիս առավել արդյունավետությամբ պայքարելու միջազգային ամենաբարձր տիտղոսների համար»,- ասված է հայտարարությունում:

ԸստՀՖՖ-ի, նախկինում իրենք ևս հանդես ենք եկել նման նախաձեռնությամբ, սակայն այժմ, երբ ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ այս գաղափարի իրականացման համար՝ վստահ են, որ այս մտահղացումն իր աջակցությունը կստանա նաև ԱՊՀ մյուս երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---