ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՄ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍՏԻՊԵԼ ԱՆԿԱՐԱՅԻՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պետք է ուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա` Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Եվրամիությանը կոչ է արել ավելի «հաստատակամ լինել» եւ «ստիպել Անկարային բացել վերջին փակ սահմանը Եվրոպայում»: «Թուրքական կողմը փակ է պահում սահմանը, ինչը անհասկանալի է մեզ համար, եւ մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն ավելի հաստատակամ կլինի այս հարցում», - Հելսինկիում հայտարարել է Վ.Օսկանյանը: Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ընթացքում մեկնաբանելով Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով համատեղ հանձնաժողով ստեղծելու պաշտոնական Անկարայի առաջարկությունը` Վ.Օսկանյանն «անընդունելի» է անվանել թուրքական կողմի նախապայմանները: «Մենք պետք է հետեւենք եվրոպական մյուս երկրների օրինակին: Հազիվ թե Եվրոպայում կամ այլուր գտնվեն երկու երկրներ, որ տարաձայնություններ չունենան սեփական անցյալի մեկնաբանություններում: Դա, սակայն, նրանց չի խանգարում ունենալ նորմալ կապեր եւ դիվանագիտական հարաբերություններ»,- հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---