ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակումը, հնարավոր է, իրականացի հաջորդ շաբաթ

ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռի արձակումը, հնարավոր է, իրականացի հաջորդ շաբաթ

PanARMENIAN.Net - ԿԺԴՀ բալիստիկ հրթիռի հնարավոր արձակումը կարող է իրականացվել արդեն հաջորդ շավաթ, ուրբաթ օրը հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները` մեջբերելով ամերիկյան և հարավկորեական փորձագետների հայտարարությունը: Ենթադրությունը հիմնված է փորձագետների կողմից անցկացված լուսանկարների վերլուծության արդյունքների վրա, որոնք արվել են նոյեմբերի 27-ին ամերիկյան լրտես արբանյակի կողմից Սոխե Արևմտյան փորձարկման հրաձգարանի շրջանում:

«Ելնելով նախապատրաստական աշխատանքների ներկա առաջընթացից` Հյուսիսային Կորեան կարող է պատրաստ լինել հրթիռի գործարկում իրականացնել արդեն գալիք շաբաթվա երկրորդ կեսին»,- փորձագետների հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---