60 երկրների պատվիրակներ Տոկիոյում քննարկում են սիրիական ճգնաժամը

60 երկրների պատվիրակներ Տոկիոյում քննարկում են սիրիական ճգնաժամը

PanARMENIAN.Net - 60 երկրների պատվիրակներ հավաքվել են Տոկիոյում, քննարկելու համար Բաշար Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Պատվիրակների առջև ելույթով հանդես եկավ Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբան, որը հայտարարեց, որ հարկավոր է միավորել ջանքերը դուրս գալու համար այս ճգնաժամից:

«Մենք լրջորեն մտահոգված ենք, որ ճգնաժամը կարող է տարածվել ողջ տարածաշրջանի վրա»,-ասել է նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---