Մենք դեռ չունենք հակավիրուսային լաբորատորիաներ. Այսօր տեղեկատվության պաշտպանության օրն է

Մենք դեռ չունենք հակավիրուսային լաբորատորիաներ. Այսօր  տեղեկատվության պաշտպանության օրն է

PanARMENIAN.Net - Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասոցիացիան 1988թ.-ին սահմանել է այս օրը որպես Տեղեկատվության պաշտպանության միջագզային օր, որպեսզի մարդկանց հիշեցնի իրենց համակարգիչներում պահվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով տեղեկատվական անվտանգության կանոններին հայ օգտատերերի իրազեկությանն, ասաց, որ նրանց մեծամասնությունը մինչ օրս օգտվում է mail.ru –ի ծառայություննրերից, թեև վաղուց հայտնի է, որ այդ կայքն այդքան էլ վստահելի չէ.

«Այնպես է ստացվել, որ հայ օգտատերերը այս առումով նաև ինֆորմացիայի աղբյուր չունեն: Կան երկներ, որտեղ հակավիրուսային լաբորատորիաներ կան, որոնք աշխատում են լրատվամիջոցների հետ և իրազեկում են մարդկանց: Հայաստանում այս առումով իրավիճակը զրոյական է: Ամեն ինչ արվում է Ֆեյսբուքի մակարդակով, այսինքն, լավագույն դեպքում, հենց այդ սոցցանցից են իմանում այս կամ այն վտանգի մասին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Հավելենք, որ այս տարի «Կասպերսկիի լաբորատորիայի» կողմից հրապարակված «Տեղեկատվական սպառնալիքների զարգացման» հաշվետվությունում ասվում էր, որ Հայաստանն ինտերնետային վիրուսներով վարակվելու վտանգի ենթակա երկրների առաջատարների ցանկում է:

2012թ.-ի 3-րդ եռամսյակի արդյունքներն ամփոփող հաշվետվությունում ասվում էր, որ «բարձր ռիսկային» երկրների կարգավիճակ ունեն հետխորհրդային 10 երկրներ, որտեղ վնասակար ծրագրերի հետ առնչվել է օգտատերերի 41-60 տոկոսը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---