Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են 2 երկրներում իրականացվող բարեփոխումները

Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են 2 երկրներում իրականացվող բարեփոխումները

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ով Հայաստան է ժամանել Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ԵԺԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել Հայաստանում և Վրաստանում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարական գործընթացներին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---