ԵԺԿ նախագահ. Ճնշում գործադրեք քաղաքական գորժիչների վրա, բայց երբեք մի մեղադրեք, որ փոփոխություններն արագ տեղի չեն ունենում

ԵԺԿ նախագահ. Ճնշում գործադրեք քաղաքական գորժիչների վրա, բայց երբեք մի մեղադրեք, որ փոփոխություններն արագ տեղի չեն ունենում

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Խորհրդարանական ուղղվածությունը և համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ հանուն եվրոպական ինտեգրման. արժեքներ և փորձ» խորագով համաժողովը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշել է. «Եվրոպական արժեքներին դավանելու իր պատմական և մշակութային առաքելությամբ, Հայաստանի Հանրապետությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է Եվրոպայի և եվրոպական կառույցների հետ հարաբերությունների մերձեցման իր քաղաքականությունը: Այսօր, Հայաստանը իր վարած հավասարակշիռ և կառուցողական քաղաքականությամբ, տարածաշրջանային կայունության կարևոր գործոն էաա: Այս համատեքստում պետք է դիտել նաև Հայաստանի երեք քաղաքական կուսակցությունների, այդ թվում, ՀՀԿ անդամակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը: ՀՀ ԱԺ-ն ակտիվորեն և արդյունավետ փոխգործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Դրա վառ ապացույցն է պատվիրակությունների գործուն շփումները ինչպես Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, այնպես էլ համագործակցությունը քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչների հետ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովում, որի արդյունքում ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր: Այս ամբողջը արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի գործունեությունը հանուն երկրի բարեկեցության և առաջընթացի»:

«Խոհրդարանը բոլոր քաղաքացիների տունն է, ոչ միայն նրանց, ովքեր ընտրվել են: Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները, որոնք ներկայացնում են քաղաքացիական հասարակությունը պետք է հեշտությամբ կարողանան շփվել այդ տան հետ, այն պետք է լինի հնարավորինս թափանցիկ», - ասել է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարտենսը:

Նրա խոսքով՝ ժողովրդավարության կայացման գործում յուրաքանչյուրն իր դերն ունի՝ թե ընտրված քաղաքական գործիչները, թե քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակության տարբեր կառույցները «Չպետք է մոռանալ, որ շատ հեշտ է փոփոխություն ցանկանալ, սակայն երբեմն այն դժվար է իրականացնել: Ճնշում գործադրեք քաղաքական գորժիչների վրա, խրախուսեք, համագործակցեք նրանց հետ, խորհուրդներ տվեք, բայց երբեք մի մեղադրեք, որ փոփոխությունները արագ տեղի չեն ունենում»,-ասաց ԵԺԿ նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---