ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթաժողովի ընթացքում ընդունվեց Երևանյան հռչակագիր

ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթաժողովի ընթացքում ընդունվեց Երևանյան հռչակագիր

PanARMENIAN.Net - Երևանում կայացավ Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների 2-րդ գագաթաժողովը, որի ընթացքում ընդունվեց Երևանյան հռչակագիր: Այս մասին ֆորումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին գագաթաժողովի մասնակից երկրների և կառույցների ղեկավարները: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երևանյան հռչակագրում նշվել են Արևելյան գործընկերության հետագա համագործակցության քայլերը: Սերժ Սարգսյանն իր ելույթում կարևորոեց ԵԺԿ-ի դերը և ասաց, որ այն մեծ հնարավորություն է տալիս Հայաստանի ձայնը լսելի դարձնելեւ միջխորհրդարանական կառույցներում:

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսն իր հերթին նկատեց, որ Արևելյան գործընկերության պետությունները ոչ միայն պարզապես հարևաններ են, այլ ԵՄ հարևաններ են: Նա իր ելույթում կաևորեց համագործակցության և երկխոսության միջոցով ժողովրդավարական արժեքների հասնելը և տեղեկացրեց, որ Երևանյան հռչակագրում կա կարևոր գլուխ հակամարտությունների կարգավորման վերաբերյալ: «Մենք մի քաղաքական ընտանիքի անդամներ ենք և ունենք նույն մտահոգությունները»,- համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Ուիլֆրիդ Մարտենսը: Ասուլիսին ներկա էր նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, ով իր ելույթում նկատեց, որ հարաբերությունները չպետք է սահմանափակվեն առևտրով և տնտեսությամբ: «Որպեսզի ամուր լինեն հարաբերությունները, պետք է ուժեղ դարձնենք կապերը մարդկանց միջև»,- ասաց Ժոզե Մանուել Բարոզոն: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով նույնպես ներկա էր ասուլիսին, իր հերթին նշեց. «Մենք պետք է կարողանանք խարսխել մեր երկրները Եվրամիության ուղղության վրա և քայլ առ քայլ գնանք դեպի ժողովրդավարություն»: Ասուլիսն ներկա էր նաև Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը, ով իր գոհունակությունը հայտնեց համաժողովի կապակցությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---