«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանն ԱՄՆ կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանն ԱՄՆ կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է` ԲՀԿ «ուղեղային կենտրոնները» փորձում են ԲՀԿ առաջնորդի համար այց կազմակերպել ոչ միայն Բրյուսել, որի առնչությամբ ԲՀԿ գրասենյակից երեկ մեզ ասացին, որ նման ծրագիր կա, և երկուշաբթի այդ կապակցությամբ իրենք հանդես կգան տեղեկատվությամբ, այլև` ԱՄՆ:

Աշխատում են Միացյալ Նահանգներում Գագիկ Ծառուկյանի համար ներկայացուցչական հանդիպումներ կազմակերպել: Պրոյեկտին մասնակցում է նաև ՀԱԿ-ը, և, ըստ մեր աղբյուրների, Գագիկ Ծառուկյանը Վաշինգտոն կմեկնի իր թեկնածությունն առաջադրելուց հետո: Ավելին՝ տեսակետ կա, որ ԲՀԿ-ն անպայմանորեն համագումար է անելու, որի ժամանակ հռչակվելու է այդ մասին: Ընդ որում, այդ համագումարը տեղի է ունենալու ՀՀԿ համագումարից հետո՝ դեկտեմբերի 17-ի կողմերը: ՀԱԿ-ում և ԲՀԿ-ում մտմտում են Ծառուկյանի համար գոնե ԱՄՆ նախկին նախագահի թեկնածու, դեմոկրատ Ջոն Քերրիի մակարդակի հանդիպում կազմակերպել:

Սպասվո՞ւմ է Ծառուկյանի այց Միացյալ Նահանգներ՝ փորձեցինք ճշտել նրա մամուլի քարտուղարից: «Այս պահին նման այց պլանավորված չէ»,- պատասխանեց Իվետա Տոնոյանը»:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---