Բարոզուն` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին. Դուք կառավարությանը վերահսկողն եք

Բարոզուն` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին. Դուք կառավարությանը վերահսկողն եք

PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր Մատենադարանում հանդիպել է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Իր խոսքում եվրոպացի պաշտոնյան անդրադարձել է քաղաքացիական հասարակության` որպես բարեփոխումների պաշտպանի դերին:

«Դուք փոխանցում եք հասարակության կարծիքը և կառավարության առաջընթացը վերահսկող մարմինն եք, երբ նպատակներն ու ակնկալվող չափանիշները բավարար չեն», - ասաց Ժոզե Մանուել Բարոզուն:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նրան հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել: Պատասխանելով Ունիսոն ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի հարցին, թե ԵՄ-ՀՀ հարաբերությունների սերտացումը ինչ կտա հաշմանդամություն ունեցող հայաստանցիներին, Բարոզուն նշեց ԵՄ այն ծրագրերը, որոնք ուղղված են նրանց համար կրթությունը, տեղաշարժը մատչելի դարձնելուն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահին հարցրել են նաև ԵՄ կողմից երբեմն երկակի ստանդարտների կիրառման մասին, ինչին պաշտոնյան կատակով է պատասխանել, թե բոլոր հարաբորություններում էլ առևտուր կա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---