Նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու 3 դեկտեմբերի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Ազգային ժողովրդավարական միության գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ, որին մասնակցել են ԱԺՄ վարչության անդամներն ու շրջանային կառույցների ղեկավարները: Օրակարգում է եղել ներկա քաղաքական իրավիճակի քննարկումը առաջիկայում սպասվող ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված և ԱԺՄ կուսակցության դիրքորոշումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԺՄ գրասենյակից, կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է Հայաստանի հանրապետությունում առկա քաղաքական պատկերը, վերլուծել սպասվող զարգացումները: Որոշում է ընդունվել, որ 2013թ ՀՀ նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու: Կառույցների ղեկավարները ներկայացրել են իրենց մարզերի բնակչության կարծիքները սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ: Խորհուրդը մանրամասն քննարկել է հնարավոր քաղաքական զարգացումները, որոշում ընդունել՝ 2013թ հունվարին հրավիրել խորհրդի ընդլայնված նիստ՝ հստակեցնելու ԱԺՄ դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |