Կյանքի 96-րդ տարում վախճանվել է «Վիննի Թուխ», «Ալվան ծաղիկը» և շատ այլ մուլտֆիլմերի հեղինակը

Կյանքի 96-րդ տարում վախճանվել է «Վիննի Թուխ», «Ալվան ծաղիկը» և շատ այլ մուլտֆիլմերի հեղինակը

PanARMENIAN.Net - Անվանի մուլտիպլիկատոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆյոդոր Խիտրուկը մահացել է 96 տարեկան հասակում Մոսկվայի իր տանը:

«Ֆյոդոր Սավելյևիչն արդեն վաղուց դուրս չէր գալիս տնից, բայց դասավանդել է մինչև 90 տարեկան: Ճիշտ է, ուսանողներն ուսանել են նրա տանը»,- պատմել է Animator.ru կայքի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը:

Հուղարկավորության ստույգ ամսաթիվը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ Ֆյոդոր Խիտրուկին հրաժեշտ կտան չորեքշաբթի օրը:

Նա այնպիսի հայտնի աշխատանքների նկարիչ մուլտիպլիկատոր է, ինչպիսիք են «Ալվան ծաղիկը», «Կաշտանկա», «12 ամիսներ», «Ձնե թագուհին»: Նա «Վիննի Թուխ», «Բոնիֆացիի արձակուրդները», «Կղզի» հայտնի մուլտֆիլմերի ստեղծողն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---