Պուտինի մամուլի քարտուղար. Թուրքիայում Patriot-ների տեղակայումը Ռուսաստանի անհանգստությունն է առաջացնում

Պուտինի մամուլի քարտուղար. Թուրքիայում Patriot-ների տեղակայումը Ռուսաստանի անհանգստությունն է առաջացնում

PanARMENIAN.Net - Թուրքիայում ՆԱՏՕ-ի Patriot համակարգերի տեղակայումը «անհանգստություններ է առաջացնում Ռուսաստանում և չի նպաստում տարածաշրջանում, առանց այն էլ, անկայուն իրավիճակի կայունացմանը»: Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահԴմիտրի Պեսկովը, ով ՌԴ նախագահին ուղեկցում է Ստամբուլ կատարած այցի ժամանակ: Նա հաղորդել է, որ այս թեման շոշափվելու է նաև բանակցությունների ընթացքում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Patriot-ի տեղակայումը Ռուսաստանում տարաբնույթ անհանգստությունների պատճառ է. դրանց մասին տեղեկացվում են մեր թուրք գործընկերները»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը հաղորդել է նաև, որ շոշափվելու է նաև Սիրիայի թեման:

Նա հավելել է, որ «հակամարտության մի կողմին ակտիվ աջակցության ցուցաբերումը միայն սադրում է իրավիճակի խորացումը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---