Արտակ Զաքարյան. ՀՀԿ-ի և «Ենի Ադրբեջան»-ի միջև համագործակցություն չի լինելու 4 դեկտեմբերի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի իշխող կուսակցությունները երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» համաժողովի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր չեն ստորագրել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ ֆորումի շրջանակներում քննարկումներ են եղել եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ և ստորագրվել է արձանագրություն: «Այն ընդամենը փաստում է, որ կուսակցությունները պատրաստակամ են շարունակել համատեղ քննարկումները եվրասիական ինտեգրման հեռանկարների շուրջ»,- ասաց Արտակ Զաքարյանը և ընդգծեց, որ սա միջկուսակցական համագործակցություն է և պետք չէ տեղափոխել միջպետական հարթակ: «Ենի Ադրբեջան» կուսակցությունը նոր է միացել այս ձևաչափին և արձանագրությունները «Ենի Ադրբեջան»-ի հետ չեն ստորագրվել: Սա ինչ-որ սենսացիա չէ, մենք բազմաթիվ համաձայնագրեր ունենք, որոնց կողմերից է նաև Ադրբեջանը: Ուղղակի գոյություն ունեն որոշ վերապահումներ և մեր համագործակցությունը ոչ թե Ադրբեջանի հետ է, ինչը բացառված է և չի կարող լինել, այլ մյուս երկրների կուսակցությունների հետ»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամներ Արտակ Զաքարյանը և Գագիկ Մելիքյանը դեկտեմբերի 2-3-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցել են «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» միջազգային միջկուսակցական համաժողովի աշխատանքներին: Ֆորումին մասնակցել են Հայաստանից Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Ադրբեջանից՝ «Ենի Ադրբեջանը», Ռուսաստանից՝ «Եդինայա Ռոսիան», իսկ Ղազախստանից՝ «Նուր Օթան»-ը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |