Ստեղծվել է արաբական աշխարհի արվեստի վիրտուալ գիդ

Ստեղծվել է արաբական աշխարհի արվեստի վիրտուալ գիդ

PanARMENIAN.Net - Գործարկվել է Gulf Art Guide կայքը: Ինչպես հայտնում է Financial Times-ը, gulfartguide.com կայքը նվիրված է Արաբական թերակղզու երկրների՝ Քուվեյթի, Քաթարի, Բահրեյնի, Օմանի, ՄԱԷ, Սաուդյան Արաբիայի արվեստին ու մշակութային միջավայրին: Նախագիծը ստեղծվել է հոլանդական Մոնդրիանի հիմնադրամի պատվերով և պաշտոնապես գործարկվել է նոյեմբերի վերջին: Նախագծի հեղինակներն են դանիացի համադրող և Միջին Արևելքի հետազոտող Ռոբերտ Կլյուվերն ու լրագրող ու քննադատ Նիլ վան դել Լինդենը:

Առաջիկայում նախատեսվում է գործարկել նաև կայքն արաբերեն լեզվով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---