Բռնցքամարտի ԱԱ. Նիկոլայ Հարությունովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բռնցքամարտի ԱԱ. Նիկոլայ Հարությունովը դուրս եկավ կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Երևանում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Քառորդ եզրափակիչ մարտերի երեկոյան մրցահերթում հայ մարզիկներից առաջինը ռինգ բարձրացավ մինչև 81կգ քաշային բռնցքամարտիկ Նիկոլայ Հարությունովը: Նրա մրցակիցը Անգլիայի ներկայացուցիչ Սթիդ Վուդալն էր:

Հայ մարզիկն իրեն շատ հանգիստ ու ազատ էր զգում ռինգում, ինչն էլ հնարավորություն էր տալիս նրան ավելի ճիշտ կատարել մարզիչների հրահանգները: Արդյունքում, նա մրցավարների որոշմամբ հաղթանակ տոնեց բոլոր երեք ռաունդներում՝ 12:7 հաշվով:

Այսպիսով, Հարությունովը դուրս եկավ կիսաեզրափակիչ և վաստակեց ամենաքիչը աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Աշխարհի առաջնությունում ավելի ուշ ելույթ կունենա Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Նարեկ Մելքոնյանը (+91կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---