Կահիրեի ոստիկանությունը ցուցարարների հետ բախումների ընթացքում արցունքաբեր գազ է կիրառել

Կահիրեի ոստիկանությունը ցուցարարների հետ բախումների ընթացքում արցունքաբեր գազ է կիրառել

PanARMENIAN.Net - Կահիրեի ոստիկանությունը նախագահական պալատի մոտ տեղի ունեցած ցուցարարների հետ բախումների ընթացքում արցունքաբեր գազ է կիրառել:

Տեղի հեռուստաալիքներից մեկը հաղորդում է, որ որոշ ցուցարարներ անցել են փշալարերը, որոնք շրջապատում են պալատը:

Ցուցարարները հավաքվել են, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն վերջին որոշումների կապակցությամբ, որոնք ընդունել է նախագահ Մուրսին, այդ թվում` դեկտեմբերի 15-ին նշանակված նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի:

Հիմնական օրենքի նախագծի հակառակորդները պնդում են, որ այն հապճեպ կերպով է գրվել և լուրջ լրամշակման կարիք ունի, փոխանցում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---