Հայաստանը երևանյան ԱԱ կիսաեզրափակչում կունենա երկու բռնցքամարտիկ

Հայաստանը երևանյան ԱԱ կիսաեզրափակչում կունենա երկու բռնցքամարտիկ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեցին բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ մենամարտերը:

Հայաստանի վերջին ներկայացուցիչը Նարեկ Մելքոնյանն (+91կգ) էր, որի մրցակիցը Յոսիֆ Գրանիչն էր (Խորվաթիա):

Մելքոնյանը կարողացավ երեք ռաունդների ընթացքում ճիշտ օգտագործել իր հնարավորությունները և դիպուկ հարվածներ հասցնել մրցակցին: Բոլոր մրցավարներն էլ իրենց միավորները տվեցին հայ բռնցքամարտիկին, և նա հաղթեց խոշոր՝ 14:8 հաշվով:

Մելքոնյանը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և Հայաստանի հավաքականին ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ փուլ է մտել նաև մինչև 81կգ քաշային Նիկոլայ Հարությունովը:

Դեկտեմբերի 5-ին բռնցքամարտիկները կհանգստանան, իսկ մեկ օր անց տեղի կունենան կիսաեզրափակիչ հանդիպումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---