Համերգ Սպիտակի զոհերի հիշատակին. Բեմ դուրս կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանը

Համերգ Սպիտակի զոհերի հիշատակին. Բեմ դուրս կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու համերգ: Այդ օրը ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Համերգում հնչելու են Տիգրան Մանսուրյանի Ջութակի թիվ 1 կոնցերտը, և Պյոտր Չայկովսկու «Պաթետիկ սիմֆոնիան»: Համերգի մենակատարն է երիտասարդ ջութակհարուհի Անուշ Նիկողոսյանը:

Համերգի մուտքն ազատ է:

1988 թ-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ավերիչ հարված հասցրեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններին:

Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմում էր 10 բալ Ռիխտերի սանդղակով: Պաշտոնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 000 բնակիչ:

Նալբանդ գյուղը հիմնահատակ ավերվեց, հիմնովին ավերվեց Սպիտակը, Գյումրու (Լենինական) շենքերի 80 տոկոսը: Սպիտակի երկրաշարժը XX դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը դարձավ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---