Սուսաննա Մուրադյանի առաջարկն իշխանություններին. Ընտրություն բառը հանեք՝ դրեք քվեի վաճառք կամ աճուրդ

Սուսաննա Մուրադյանի առաջարկն իշխանություններին. Ընտրություն բառը հանեք՝ դրեք քվեի վաճառք կամ աճուրդ

PanARMENIAN.Net - Թիվ 1 ընտրատարածքում ընտրությունները կազմակերպվեցին այնպես, որ ընտրական գործընթացները զրոյացվեցին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանի շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը: «Այն, ինչ տեղի ունեցավ, խիստ բացասական էր ոչ այդքան Սաֆարյանի առումով, նրա հանգամանքը երկրորդական է, որքան պետության և հասարակության համար»,-ասաց Արմեն Մարտիրոսյանն՝ անդրադառնալով թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին: Նա նաև նկատեց. «Երբ գալիս են ԸԸՀ և հարցնում են, թե Տարոնի աներորդին որ համարն է, գալիս են ընտրելու ոչ թե պատգամավորի թեկնածուին, այլ քաղաքապետի հետ առնչություն ունեցողին:

Ես կհասկանայի, եթե գային ու հարցնեին, թե ՀՀԿ թեկնածուն ով է: Չի կարելի թույլ տալ, որ իշխանությունը ձևավորվի ընտանեկան, ազգակցական և բարեկամական կապերի միջոցով: Առավել ևս, որ դա տեղի է ունեցել ընտրակեղծումների շնորհիվ:

Ոչ թե կրիմինալ է, այլ անհատ ինչ-որ մեկը, որ բարեկամական կապեր ունի»: Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ քաղաքական ամբիոն գնում է կանգնելու մեկը, ով բառ անգամ չի ասել, մինչդեռ պատգամավորի թիվ մեկ գործիքը խոսքն է:

Ասուլիսին ներկա էր նաև Ստյոպա Սաֆարյանի նախընտրական շտաբի վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, որը նկատեց. «Դա շատ տխուր թատրոն և ֆարս էր: Եվ դրա դերակատարը մեր ժողովրդի մի մասն էր: Էդմոն անունով մեկը մարդկանց ասում էր. չփորձվես չգալ, իսկ ո՞ւր ա քրոջդ տղան, ո՞ւր ա եղբայրդ: Ասում էին նա կգա հետո: 1/07 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը, որ մանկապարտեզի վարիչ էր, չթողեց ստուգեմ անձնագրերում կնիքների առկայությունը, ասում էր բա ի՞նչ եք կարծում, ձեր Ստյոպը այստեղից ձայն պիտի հավաքեր: Արձանագրության մատյանն ինձ չէին տալիս, որ արձանագրություն կազմեմ: Հայրապետյանը՝ նախագահը եկավ, ինձ ասում է. դուք գիտեք ես ով եմ»: Սուսաննա Մուրադյանը իշխանություններին առաջարկ արեց. «Ես առաջարկում եմ իշխանություններին ընտրություն բառը հանենք, դնենք քվեի վաճառք, քվեի աճուրդ»:

Ավելացնենք, որ Ավանն ու Նոր-Նորք վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը: Նա ստացել է 18 805 քվե, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` 3 680 քվե, ինքնառաջադրված Էդուարդ Պետրոսյանը` 461 քվե:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---