«Հայազն». Հայաստանը պետք է դադարեցնի մասնակցությունը Եվրոպական միության «հարևանության» ծրագրին 5 դեկտեմբերի 2012 - 15:30 AMT PanARMENIAN.Net - «Հայազն» Միությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ խոսվում է այն մասին, որ Հայաստանի անկախության հետևողական պաշտպանների ձայնը քաղաքական դաշտում չի լսվում.«Վերջին ամիսներին Հայաստանի անկախությանը սպառնացող Եվրոպական (Արևմտյան) և Եվրասիական (Ռուսական) ներառման գործընթացները նոր ծավալ և խորություն են ստացել: Հայաստանի կառավարությունը հոժարությամբ, երբեմն էլ ստորաքարշությամբ մասնակցում է զույգ գործընթացներին էլ: Քաղաքական առկա վերնախավը իր հերթին բաժանված է միմյանց դեմ պայքարող ռուսամետ և եվրոպամետ հատվածների: Իսկ ահա Հայաստանի անկախության հետևողական պաշտպանների ձայնը քաղաքական դաշտում գրեթե չի լսվում: Մենք ականատես ենք, թե ինչպես է Մոսկվան փորձում իր շուրջը ձևավորել պետությունների նոր միություն` իր տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչներով: Փորձ է արվում Հայաստանին նույնպես ներքաշել նոր վերպետական կազմավորման մեջ` անհասկանալի ու Հայաստանին ոչ հարազատ աշխարհաքաղաքական գունավորումով և նպատակներով: Միևնույն ժամանակ Եվրամիությանն անդամագրվելուն ուղղված հետագա քայլերը, այդ թվում խորացող մասնակցությունը այսպես կոչված «հարևանության» ծրագրին, սպառնում են էապես սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունն ու սեփական նպատակները հետապնդելու ազատությունը: Հայաստանը ոչ մի շահ և ընդհանուր խնդիր չունի ոչ Եվրոպական, ոչ Եվրասիական ինտեգրացիոն համայնքներում: Հայաստանին անհրաժեշտ է բացարձակ ինքնիշխանություն, սեփական առանձնահատուկ և բարդ հիմնախնդիրները լուծելու համար: Ասվածը, սակայն, ոչ մի դեպքում չի բացառում փոխշահավետ երկկողմ համագործակցությունը երկու ճամբարների երկրներից յուրաքանչյուրի հետ: Հակառակը, Հայաստանը պետք է խորացնի իր հարաբերությունները բոլոր բարեկամ և գործընկեր երկրների հետ, անկախ նրանց հատվածական պատկանելությունից: «Հայազն» միությունը, ղեկավարվելով իր քաղաքական-ծրագրային դրույթներով, հանդես է գալիս Հայաստանի չմիացման քաղաքականության օգտին, դատապարտում է ազգային ինքնիշխանության սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողություն, այդ թվում և առաջին հերթին դատապարտում է Հայաստանի անդամագրումը հատվածական վերպետական կազմավորմումների: Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից դադարեցնել մասնակցությունը Եվրոպական միության «հարևանության» ծրագրին և հստակ հայտարարել Եվրասիական և Եվրոպական միություններին չմիանալու մասին»,-ասված է հայտարարության մեջ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |