Թուրքիայում ոչնչացվել են 13 քուրդ գրոհայիններ

Թուրքիայում ոչնչացվել են 13 քուրդ գրոհայիններ

PanARMENIAN.Net - Թուրքիայի անվտանգության ուժերը ոչնչացրել են 13 քուրդ գրոհայինների, ևս 5-ը ձերբակալվել են երկրի Հարավ-արևելքում` հակաահաբեկչական խոշոր օպերացիայի արդյունքում: Ինչպես հաղորդում է Սի-էն-էն-Թյուրք հեռուստաալիքը, օպերացիան անցկացվել է Հաթայ, Գազիանթեպ և Օսմանիե նահանգների սահմանին գտնվող Ամանոս քաղաքում:

Հաղորդվում է, որ գրոհայիններից մեկի հարցաքննությունից հետո ծրագրված օպերացիային մասնակցել են ժանդարմերիայի, Ոստիկանության և բանակի հատուկ նշանակության ջոկատի մոտ 1000 աշխատակիցներ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---