ՌԴ ԱԳՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ԱՅՆ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

PanARMENIAN.Net - Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը Ադրբեջանի ԱԳՆ է ներկայացրել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը ադրբեջանական կողմի մայիսի 23-ին հղած նոտային: Ադրբեջանական կողմը մտահոգություն էր հայտնել առ այն, որ ռուսական ռազմական տեխնիկան Վրաստանի ռուսական կայաններից տեղափոխվում է Հայաստան: Բուրդիկինը լրագրողներին է ներկայացրել Ռուսական կողմի պատասխան նոտայի բովանդակությունը, որտեղ ասվում է, թե ռազմատեխնիկայի հնարավոր տեղափոխումը տեղի կունենա «ռուսական մի ռազմակայանից մյուսը» եւ ուղղված չէ Ադրբեջանի դեմ: Բուրդիկինը ընդգծել է, որ Ռուսաստանը ստիպված է «ճնշման տակ» արագացված տեմպերով դուրս բերել զորքերը Վրաստանից եւ այդ պատճառով, հնարավոր է, որ սպառազինության մի մասը տեղափոխվի Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայաններ: Սակայն, դա չի նշանակում, որ այդ սպառազինությունը հանձնվում է Հայաստանին, ասել է դիվանագետը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---