2013-ին ՀԱՊԿ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում

2013-ին ՀԱՊԿ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երևանում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամներ Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Մհեր Շահգելդյանը և Ռուբիկ Հակոբյանն այսօր հանդիպել են Վեհաժողովի պատասխանատու քարտուղար Պավել Ռյաբուխինի հետ, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնած «Լավագույն փորձը միջխորհրդարանական համագործակցության բնագավառում եւ խորհրդարանական դիվանագիտությունը» թեմայով քննարկումներին: Քննարկումներն անցկացվելու են դեկտեմբերի 8-10-ը, Ծաղկաձորում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության ևտեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն, անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունն ավելի ակտիվ ու թափանցիկ դարձնելուն, ազատ երկխոսություն ծավալելուն, կառուցողական նախաձեռնություններով հանդես գալուն, Վեհաժողովի հանձնաժողովների և ընդհանրապես միջխորհրդարանական այս կազմակերպության գործունեությունն առավել ճկուն ու արդյունավետ դարձնելուն առնչվող հարցեր: Այս համատեքստում կարևորվել են ՀԱՊԿ հանձնաժողովների՝ գալիք տարի անցկացվելիք արտագնա նիստերի, մասնավորապես Երևանում կայանալիք պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---