ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՈՎԱԾԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԷՍՏՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՏԻՏՂՈՍԻՆ

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Էստոնիայի Առեւտրա-գյուղատնտեսական պալատում կազմակերպված համտեսի ժամանակ, փորձագիտական հանձնաժողովը հրապարակել է 31 հաղթողների ցուցակը, որոնց հանձնվել է Ճանաչված էստոնական ապրանք տիտղոսը: Ըստ Armenian Portal in Estonia կայքի տեղեկությունների, մսամթերթ անվանակարգում, փորձագիտական հանձնաժողովը 2005 թվականի լավագույն ժողովրդական ապրանք է ճանաչել Հայակական խորովածը: Հայկական խորովածը հայտնվել է էստոնական շուկայում 2000 թվականի մայիսին: Այդ զուտ ազգային ապրանքի թողարկման նախաձեռնողը եղել է Պիլվասկի միսկոմբինատի կոլեկտիվը, որը հիմնվել է 1998 թ, TODAS ԲԸ-ի կողմից, որի համասեփականատերն է հայազգի Սպարտակ Հակոբջանյանը: Մինչ այդ էլ կոմբինատը արտադրել է ամառային գրլներ, սակայյն 2000 թվականի մայիսին, նոր ամառային սեզոնի բացման նախօրեին, ֆիրմայի մարկետոլոգների առաջարկով թողարկվել է արտադրանքի նոր գիծ Հայկական Խորոված անվան տակ: Դա միայն խոսքեր չեն: Հայկական խորովածը պատրաստվում է հայկական մեթոդով Հայաստանից Էստոնիա ժամանած հայազգի մասնագետ Արա Կարապետյանի կողմից: Նոր բրենդի մուտքից 3 տարի անց կոմբինատի արտադրած խորովածի ծավալը աճել է ավելի քան 3 անգամ: Այդ ընթացքում Հայկական խորովածը դրսեւորել է իրեն որպես ոչ միայն հաջող կոմերցիոն ակցիա, այլ նաեւ որպես Հայաստանի մշակութային եւ ազգային ինքնատիպության պրեզենտացիա, որի մի փոքր մասը կազմում է Էստոնիայի հայկական համայնքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---