Գիլյերմո դել Տորոյի «Պանի լաբիրինթոս» ֆիլմը կդառնա մյուզիքլ (վիդեո) 8 դեկտեմբերի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Գիլյերմո դել Տորոյի «Պանի լաբիրինթոս» ֆիլմը նոր կյանք կստանա թատերական բեմում` այն կդառնա թատերական մյուզիքլ: Այդ նախագծի վրա Դել Տորոն աշխատել է գրեթե չորս տարի, նա բեմադրության պրոդյուսերն է և դրանում նրան օգնում են այլ հայտնի կինոգործիչներ: Ինչպես գրում է Deadline կայքը, Գիլյերմո դել Տորոն այդ նախագծով «գաղտնի» է զբաղվում. նա գրեթե չորս տարի խոսել է տարբեր կոմպոզիտորների և ռեժիսորների հետ, որպեսզի հասկանա, թե ով ավելի լավ կյանքի կկոչի նրա անսովոր սյուժեն: Նա անձամբ գրել է բեմադրության համար պիեսը, բայց հիմա այն պետք է վերածել լիբրետտոյի և երաժշտություն գրել: Որպես կոմպոզիտոր հրավիրվել է «Օսկարի» կրկնակի դափնեկիր Գուստավո Սատոլայան, իսկ երգերի տեքստը կգրի Փոլ Ուիլյամսը: Մյուզիքլը, ամենայն հավանականությամբ, կբեմադրվի լոնդոնյան բեմում: Ռեժիսորի անունն առայժմ անհայտ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |