Աֆղանստանի նախագահ. Հետախուզության ղեկավարի վրա մահափորձը նախապատրաստվել է Պակիստանում

Աֆղանստանի նախագահ. Հետախուզության ղեկավարի վրա մահափորձը նախապատրաստվել է Պակիստանում

PanARMENIAN.Net - Համիդ Քարզայը հայտարարել է, որ պայթյունը, որի արդյունքում վիրավորվել է աֆղանական հետախուզության ղեկավար Ասադուլլա Հալիդը, նախապատրաստվել է Պակիստանում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աֆղանական իշխանությունները ենթադրում են, որ Քաբուլի կենտրոնում իրեն պայթեցրած մահապարտը ժամանել է պակիստանական Քվետ քաղաքից:

Թեև պայթյունի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները, Քարզայը կարծում է, որ մահափորձի ետևում կանգնած են ավելի «խոշոր և պրոֆեսիոնալ ուժեր»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---