ՄԱԿԵԴՈՆԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆՈՒՄԸ ՀԱՐՑԱԿԱՆ Է 3 հունիսի 2005 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին թուրքական իշխանությունները արգելել են Մակեդոնիայի հավաքականի ինքնաթիռի թռիչքն իրենց տարածքով, որը Երեւան էր ուղեւորվում մասնակցելու հունիսի 4-ին նախատեսված Աշխարհի չեմպիոնատ-2006-ի ընտրական խաղին, տեղեկացնում է մակեդոնական Makfax գործակալությունը: MAT ավիաընկերության օդանավը, շուրջ մեկուկես ժամ գտնվելով Թուրքիայի օդային տարածքում, ստիպված վերադարձել է Սկոպյե` չհասնելով Հայաստանի սահմանին ընդամենը 20 կիլոմետր: Ինչպես տեղեկացնում է Մակեդոնաիայի A1 հեռուստաալիքը, դեռ երեկ թուրքական իշխանությունները ներողություն են խնդրել MAT ավիաընկերությանը` հավաստիացնելով, որ նման միջադեպ էլ չի կրկնվի: Իր հերթին մակեդոնական «Ուտրենսկի վեստնիկ» թերթը տեղեկացրել է, որ Անկարան բացատրել է այդ միջադեպը նրանով, թե «ինքնաթիռի անձնակազմը չի ունեցել Թուրքիայի տարածքի վրայով թռիչքի համար անհրաժեշտ փաստաթղթեր»: Միեւնույն ժամանակ, նույն Makfax գործակալությունը բացատրում է այդ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների լարվածությամբ: Ներկայումս Մակեդոնիայի ֆուտբոլի ասոցիացիան իր ազգային հավաքականի թռիչքի համար հնարավորություններ է փնտրում այլ օդային երթուղով, շրջանցելով Թուրքիան, հասնել Հայաստան:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |