Վեդի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել

Վեդի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին, տեղական ժամանակով 01.09-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում` Վեդի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք, հաղորդում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 39.83˚ և արևմտյան երկայնություն 45.00˚:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---