Սիրիան վստահեցրել է ՄԱԿ-ին, որ ոչ մի պարագայում քիմիական զենք չի կիրառի

Սիրիան վստահեցրել է ՄԱԿ-ին, որ ոչ մի պարագայում քիմիական զենք չի կիրառի

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Սիրիայի ԱԳՆ-ն նամակներ է ուղարկել ՄԱԿ-ի ԱԽ-ին և գլխավոր քարտուղարին, որոնցում ասվում է, որ կառավարական զորքերը ոչ մի պարագայում քիմիական զենք չեն կիրառի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով սիրիական պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությանը:

Սիրիայի ԱԳՆ նամակներում պարունակվում են նախազգուշացումներ, որ իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման ֆոնին, այդ քայլին կարող են դիմել ապստամբները, որոնց աջակցություն է տրամադրվում դրսից:

Սիրիայում 2011թ մարտից չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, տարբեր աղբյուրների համաձայն, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---