Իտալիայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

Իտալիայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է մտադիր է հրաժարական տալ` խորհրդարանական մեծամասնության աջակցությունից զրկվելու պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշվում է Իտալիայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունում, Մոնտին առաջիկայում պետք է համոզվի, որ պատասխանատու քաղաքական ուժերը պատրաստ են կողմ քվեարկել բյուջեի ընդունմանը: Դրանից հետո նա նախագահին պետք է ներկայացնի հրաժարականի մասին դիմում:

Ընդ որում, Մոնտին համոզված է, որ քաղաքականությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուրջ հետևանքներ է ունենալու ոչ միայն Իտալիայի, այլ նաև ամբողջ Եվրոպայի համար:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---