Ուգո Չավեսի մոտ կրկին քաղցկեղ է հայտնաբերվել. նա ամեն դեպքում նշանակել է իր հաջորդին

Ուգո Չավեսի մոտ կրկին քաղցկեղ է հայտնաբերվել. նա  ամեն դեպքում նշանակել է իր հաջորդին

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հաղորդել է, որ Կուբայում վերջին բուժզննումից հետո, բժիշկները նրա մոտ հայտնաբերել են նոր չարորակ ուռուցք: Կիրակի օրը նա մեկնելու է Հավանա, որտեղ պետք է հերթական վիրահատության ենթարկվի: Նա ամեն դեպքում նշել է իր հաջորդի անունը, եթե իր հետ որևէ բան պատահի: Այդ անձը երկրի փոխնախագահ Մադուրոն է: Վենեսուելային նախագահը` քաղցկեղի դեմ բուժվելուց ի վեր առաջին անգամ է գնացել այդ քայլին:

58-ամյա նախագահն արդեն 3 անգամ վիրահատվել է Կուբայում, հիշեցնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Չավեսը Վենեսուելան կառավարում է սկսած 1998թ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---