ԷԼՄԱՐ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈւՍԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՎՈՒԱՄԻ ԱՆԴԱՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Ռուսաստանը կարող են դառնալ ՎՈՒԱՄ-ի անդամ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը: «Եթե Հայաստանը պատրաստ է ստորագրել ՎՈՒԱՄ-ի բոլոր հիմնական փաստաթղթերի տակ, ապա ինչու` ոչ»,- հայտարարել է Է.Մամեդյարովը` մեկնաբանելով ՎՈՒԱՄ ընդգրկվելու մասին Հայաստանին եւ Ռուսաստանին ուղղված Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի առաջարկությունը: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ՎՈՒԱՄ-ի հիմնական փաստաթղթերը ենթադրում են անջատողականության դեմ պայքար եւ տարածքային ամբողջականության ճանաչում: «Եթե Հայաստանը ցանկանում է ստորագրել դրանք, ապա խնդրեմ, նա կարող է այդ անել: Եթե Ռուսաստանը նունպես համամիտ է կազմակեպության այդ փաստաթղթի բոլոր սկզբունքներին, ապա նա նույնպես կարող է միանալ ՎՈՒԱՄ-ին»,- ասել է նախարարը: Է.Մամեդյարովն ընդգծել է, որ ՎՈՒԱՄ-ը փակ կազմակերպություն չէ, այլ բաց է: «Եթե Հայաստանն ու Ռուսաստանը կամ էլ Լատվիան ու Լիտվան նույն հայացքներն ունեն, ինչ որ ՎՈՒԱՄ-ի անդամ-երկրները, ապա նրանք կարող են դիմել եւ ընդգրկվել այդ կազմակերպություն: Դա նորմալ է: Մենք ապրում ենք ազատ երկրում, եւ այդ պատճառով ամեն երկրի որոշումը պետք է լինի ինքնուրույն, եւ այն պետք է հարգել»,- եզրափակել է Է.Մամեդյարովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---