Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում ՀԱԿ-ի երթին

Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում ՀԱԿ-ի երթին

PanARMENIAN.Net - Այս պահին շարունակվում է Ազատության հրապարակից մեկնարկած ՀԱԿ երթը` նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Երթին չի մասնակցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մասնակիցները շարժվում են դեպի Եվրոպայի Խորհրդի գրասենյակ, որտեղ ներկայացուցչին 4 կետից բաղկացած նամակ են փոխանցելու:

Նրանց խոսքով`ՀՀ-ում ամեն քայլափոխի կարելի է ականատես լինել մարդու իրավունքների կոպիտ խախտումների:

Շարունակվում են իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն ազատ արտահայտելու և մարդու այլ հիմնարար իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները:

Դրա ապացույցն է ընդդիմադիր չորս երիտասարդների մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտումը, ինչի հետևանքով Հայաստանը կրկին դասվեց քաղբանտարկյալ ունեցող երկրների շարքին:

ՀԱԿ ներկայացուցիչները պնդում են, որ շարունակելու են պայքարը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացու իրավունքների գերակայության և Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկային վերջ դնելու համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---