ԶԵԲ-ը ՎՏԲ-Հայաստան բանկին կտրամադրի 15 մլն դոլար ՓՄՁ ֆինանսավորման համար

ԶԵԲ-ը ՎՏԲ-Հայաստան բանկին կտրամադրի 15 մլն դոլար ՓՄՁ ֆինանսավորման համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ը և Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԲ) ստորագրել են 15 մլն դոլարի վարկային համաձայնագիր` փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման համար: Բանկի կողմից փաստաթուղթը ստորագրել է «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ԶԵԲ կողմից` կառավարման նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան:

«Այսօր մեծ իրադարձություն է Հայաստանի տնտեսության համար` կապիտալի հերթական ներհոսքը հանրապետություն»,- ասել է Ժուրբան:

Իր հերթին հայկական բանկի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ՓՄՁ վարկավորումը գերակա է «ՎՏԲ-Հայաստան բանկի» համար:

«Այդ պայմանագիրը թույլ է տալիս բանկին և մեր հաճախորդներին շատ լավ հնարավորություններ ստանալ բիզնեսի զարգացման համար: Հենց այս հատվածում մենք կկենտրոնանանք 2013-ին»,- ասել է նա: Ինչպես նշել է Գուսևը, հատկացված միջոցները կուղորդվեն նոր բիզնեսի վարկավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, հավելելով, որ բանկը մտադիր է տեղաբաշխել դրանք արդեն 2013-ի հունվար-փետրվարին:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի վարկային պորտֆելը տվյալ պահին կազմում է 28 մլրդ դրամ, ՓՄՁ-ին բաժին է ընկնում 13 մլրդ դրամ, անցած տարվա համեմատ աճը կազմել է 30 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---