ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԱԶՍԲ ՆԻՍՏԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի մասնակցել Հայաստանում կայացած Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի հերթական նիստին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով` չնայած Ադրբեջանի ներկայացուցչին տրվել էին անվտանգության երաշխիքներ, երկիրը հրաժարվել է մասնակցել նիստին: Իր հերթին, Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի նախագահ Մուսաֆա Գյուրթին նշել է, որ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է եւ պետք է ինքը այս կամ այն նիստին մասնակցելու կամ չմասնակցելու մասին որոշում կայացնի: Ինչպես նշել է նախագահը, 2006 թվականին Բանկի նիստը նախատեսվում է անցկացնել Բաքվում: Այդ կապակցությամբ Վ.Խաչատրյանը հայտնել է, որ այդ նիստում նա է ներկայացնելու Հայաստանը, եթե իհարկե ադրբեջանական կողմը մուտքի վիզա տրամադրի: Նշենք, որ 2007 թվականին Բանկի նիստը կայանալու է Մոլդովայում: Ադրբեջանի` որպես 2006 թվականին նախագահող երկրի թեկնածությունն առաջարկվել է ավելի վաղ` ԱԶՍԲ-ի կողմից, որը եւ հավանության է արժանացրել Տնօրենների խորհուրդը: Ինչպես նախարարը, այնպես էլ Բանկի նախագահը բարձր են գնահատել նիստի աշխատանքները: Այսպես, նրանց խոսքերով` նիստի ընթացքում հաստատվել է Բանկի 2005 թվականի բյուջեն: Ինչպես նշել է Մ.Գյուլենթը, վերջին ժամանակներս Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման համար ակտիվ դաշտ է ստեղծվել: Ներկայումս Հայաստանը, բանկի հետ համագործակցելու առումով, վերջից երկրորդ տեղն է գրավում` 0,38%: Առաջին տեղերում են Ռուսաստանը, Թուրքիան եւ Հունաստանը: Բանկի նախագահի խոսքերով` ցանկացած ծրագրեր կարող են հավանության արժանանալ Բանկի կողմից, առավել եւս, եթե դրանք տարածաշրջանային բնույթ կրեն, որը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը: Նախարարի խոսքերով` Բանկի հայկական ֆիլիալն այս տարի արդեն 400 հազար դոլարի եկամուտ ունի: Ինչպես տեղեկացրել է Մ.Գյուրթին, նախատեսվում է ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ հուշագրի, ինչպես նաեւ` ամեն մեկը 500 դոլար արժողության Valeta եւ Oval համաձայնագրերի ստորագրում: Վ.Խաչատրյանի խոսքերով` Բանկի արտահերթ նիստում քննարկվելու է «Ռուսսալ» ծրագրի իրակացման համար 23 մլն դոլարի չափով ֆինանսական միջոցների հատկացման մասին հարցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---