ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին ռուս ժողովուրդը նշում է Ռուսաստանի օրը: Ուղիղ 15 տարի առաջ ՌԽԴՍՀ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում ընդունվել է Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը: 1994 թվականից Ռուսաստանի նախագահի հրամանագրով այդ օրը նշվում է որպես պետական տոն` Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օր: 2002 թվականի փետրվարի 1-ին բոլոր ռուսաստանցիների այդ տոնը ստացավ պաշտոնական անվանում` Ռուսաստանի օր: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շնորհավորում է Հայաստանում բնակվող Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, մաղթում է նրանց առողջություն, բարեկեցություն, հաջողություններ բոոլոր գործերում եւ նախաձեռնություններում, եւ երախտագիտություն է հայտնում բոլորին դեսպանության հասցեին ստացվող ջերմ շնորհավորանքների համար, նշվում է դեսպանության դիմումում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---