Հունվարին Օբաման, հավանաբար, ուղիղ և գաղտնի բանակցություններ կառաջարկի Իրանին

Հունվարին Օբաման, հավանաբար, ուղիղ և գաղտնի բանակցություններ կառաջարկի Իրանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ և եվրոպական աղբյուրները հայտնում են, որ հունվարին, հավանաբար երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, Բարաք Օբաման ուղիղ և գաղտնի և ժամանակի առումով սահմանափակ բանակցություններ կառաջարկի Իրանին: Ընդ որում Իսրայելի կարծիքը Վաշինգտոնը հաշվի չի առնի, առավելագույնը՝ Իսրայելը կտեղեկացվի Իրանի հետ նախատեսվող գործողությունների մասին, գրում են իսրայելյան ԶԼՄ-ները:

Բանակցությունները կընթանան Իրանում ՄԱԳԱՏԷ-ի տեսչության աշխատանքին և Մեծ վեցնյակի հետ Թեհրանի բանակցություններին զուգահեռ: Ենթադրվում է, որ եկող գարնանն արդեն Իրանը կունենա մինչև 20 տոկոս հարստացված ուրանի 230 կգ, ինչը բավարար է մեկ ատոմային ռումբի համար: Այդ ժամկետը, հավանաբար, կրիտիկական է Օբամայի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---